Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկատվություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD):

Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սաիմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 9,38 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան