Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, կիրառել են ականանետային  միջոցներ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը, կիրառել են ականանետային  միջոցներ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ:

«ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  եւ վիրավորներ: 

Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան