Բրյունետի երկրորդ փորձի տեսանյութն ու Future Lover երգի հայերեն կատարումը

Բրյունետի երկրորդ փորձի տեսանյութն ու Future Lover երգի հայերեն կատարումը

Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Բրյունետի մրցութային երկրորդ փորձի տեսագրությունից հատված։ Այն կայացել էր երեկ՝ մայիսի 4-ին, որի ֆոտոշարքն արդեն ներկայացրել էինք։ 

Մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութում ներկայացված է Բրյունետի կենդանի կատարումը, որը արժանացել է սոցիալական ցանցի օգտատերերի հավանությանը։ Շատերը նկատել են, որ երգչուհին երգում է «մքուր» ու անկաշկանդ։

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան էջն էլ նոր տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին Future Lover երգը կատարում է հայերեն տեքստով։ «Ինչպես կհնչեր Future Lover-ը հայերեն»,-գրված է մակագրության մեջ։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան