«Մենք շրջելու ենք գլխիվայր հայկական հումորը». «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի մանրամասներն ու լուսանկարները

«Մենք շրջելու ենք գլխիվայր հայկական հումորը». «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի մանրամասներն ու լուսանկարները

Փորձեր, ելույթներ, նկարահանումներ, ձայնային ու լուսային շտկումներ և կուլիսային աժիոտաժ, ահա՝ ինչ է կատարվում «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի ետնաբեմում: Արդեն եթերում է 4-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն, իսկ Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:

Այս եթերաշրջանում մենք տեսնում ենք հաղորդավարների դերում Վահե Խաչատրյանին և Եգոր Գլումովին, որոնք իրենց հատուկ հումորային ոճով էլ վարում են հաղորդումը և քաջալերում սկսնակ հումորիստներին:

Նախագծի անձնակազմը շեշտում է, որ այս եթերաշրջանն ունի տարբերություններ նախորդ 3-ից:

«Մեզ մոտ փոփոխվել է գնահատման համակարգը, քանի որ ոչ մի տեղ չի օգտագործվել դեռ նման ձևաչափ և ժյուրիի անդամները հենց ելույթների ընթացքում «լայք» ցույց տալով՝ գնահատում են ելույթը, աշխատակազմը հաշվում է այդ «լայքերի» քանակն ու վերջում նշում են՝ որ թիմն է, որքան հավաքել և հետևաբար հետագայում որոշվում է նրանց հաջորդ փուլում լինելը»,- նշեցին նրանք:

Այս եթերաշրջանում ավելի քան 20 թիմեր են մասնակցում և թիմերը տարբերվում են միմյանցից ոճով, հագուստով, հումորներով և տարիքով: Մինչ բուն նկարահանումները տարվել են երկարատև աշխատանքներ, քանի որ 0-ից հավաքվել են թիմեր և առաջին հաղորդումից սկսած հեռուստադիտողը տեսնում է դեմքերի, որոնք ներկայացնում են որակյալ հումոր: 

Նախորդ 3 եթերաշրջանների ընթացքում Վահե Խաչատրյանն ինտենսիվ աշխատել է կադրի հակառակ կողմում, իսկ այժմ նա նաև հաղորդավարի կարգավիճակում է:

«Բավականին բարդ է, քանի որ ես ներգրավված եմ նաև մի շարք կազմակերպչական և պրոդյուսերական աշխատանքների մեջ, բայց էմոցիոնալ դաշտը  թույլ չի տալիս պարզապես լինել հաղորդավար, քանի որ նախագիծ է, որում ես ունեմ իմ լուման»,- ասաց Վահե Խաչատրյանը: 

Օրեր շարունակ թիմերն իրականացնում են փորձեր և «Շանթ» հեռուստաընկերության տարբեր տաղավարներում մենք տեսնում ենք թիմերի, որոնք կրկնում են տեքստերը, փորձում հագուստները:

Թողարկումն էլ սկսվում է սպորտային պարապմունքով, որի հիմնական հերոսները հենց Վահեն և Գլումովն են, իսկ հետագայում բեմ է հրավիրվում ժյուրին:

Բացի հիմնական ժյուրիից ամեն շաբաթ մենք տեսնելու ենք սիրված և հայտնի արտիստների, որոնք գնահատելու են սկսնակ հումորիստների աշխատանքը: 

Առաջին թողարկումն արդեն հասանելի է յութուբյան էջում և ամեն ուրբաթ հեռուստադիտողը կարող է տեսնել «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի թողարկումները: 

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան