Ամերիկացի պրոֆեսորը հայտարարել է այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու 100%-անոց հավանականության մասին

Ամերիկացի պրոֆեսորը հայտարարել է այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու 100%-անոց հավանականության մասին

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Հարրի Նոլանը ասել է, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր և դեռ այստեղ են։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Գիտնականը կիսվել է իր բացահայտումներով Նյու Յորքում կայացած թեմատիկ կոնֆերանսի ժամանակ: Նրա կարծիքով՝ այլմոլորակայինների մեր մոլորակ այցելելու հավանականությունը 100 տոկոս է։ Ավելին, նա ենթադրում է, որ մարդիկ նախկինում տեսել են նրանց, բայց  ոչ մի արտասովոր բան չեն նկատել:

Պրոֆեսորը պատմել է, որ ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է այլմոլորակային կյանքի վերաբերյալ լսումներին։  Գիտնականը նշել է, որ այս ոլորտում արված նույնիսկ փոքր բացահայտումները կարող են հանգեցնել տեխնիկական հեղափոխության։

2022 թվականի դեկտեմբերին Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության խումբը, որը մասնագիտացած է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետաքննության մեջ, ստացել է «մի քանի հարյուր» նոր զանգեր տարբեր երևույթների վերաբերյալ, սակայն Պենտագոնը դեռևս ապացույցներ չի գտել այլմոլորակայինների այցերի մասին։   

Նշվում է, որ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը 2004-ից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում գրանցել է 144 երևույթ, որոնցից 80-ը միանգամից մի քանի սենսորների կողմից,  սակայն դրանցից ոչ մեկն այլմոլորակային ծագում չի ունեցել։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան