«Արդեն հղիության 3-րդ ամսում եմ և անհամբեր սպասում եմ՝ երբ է երեխան լույս աշխարհ գալու». կայացել է Լիանա Հակոբյանի առաջնեկի սեռի պարզման արարողությունը

«Արդեն հղիության 3-րդ ամսում եմ և անհամբեր սպասում եմ՝ երբ է երեխան լույս աշխարհ գալու». կայացել է Լիանա Հակոբյանի առաջնեկի սեռի պարզման արարողությունը

Ինչպես հայտնել էր Tert.am Life-ը դերասանուհի Լիանա Հակոբյանը և ամուսինը սպասում են առաջնեկին: Երեկ կայացել է երեխայի սեռի պարզման արարողությունը, որին նաև ներկա էր Tert.am Life-ը: Ներկայացնում ենք միջոցառման մանրամասները և լուսանկարները:

Լիանա Հակոբյանը պատմել է օտարազգի սիրելիի հետ ծանոթության և սիրո պատմության մասին:
«Մենեջեր էի աշխատում սրճարանում, որտեղ մեկ անգամ այցելել էր սիրելիս և սիրահարվել ինձ: Դրանից հետո ամիսներ շարունակ նա գալիս էր սրճարան, պատվիրում կրկնակի սուրճ և փորձում ծանոթանալ ինձ հետ. որոշ ժամանակ անց հասկացա, որ համակրում եմ իրեն: Ես չեմ սիրում հանրայնացնել անձնականս և սոցցանցերում չեմ հրապարակում նրա լուսանկարները և առաջին անգամ եմ պատմում մեր սիրո պատմությունը»,- նշել է Լիանա Հակոբյանը:

Զույգն ամուսնացել է մեկ տարի առաջ, բայց մեծ արարողություն չի կայացել:
«Որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ մենք չենք արել մեծ հարսանիք. ընտանեկան միջավայրում կայացել է փոքր արարողությունը, որից հետո արդեն մեկ տարի է՝ ապրում ենք միասին: Ինչ վերաբերում է բալիկին, ապա նշեմ, որ մենք պլանավորում էինք մեր առաջնեկին և անհամբեր սպասում էինք նրան: Արդեն 3-րդ ամիսն է և ուզում եմ ասել, որ սկզբնական փուլը բարդ էր, չեմ կարող ասել, որ ունեցել եմ թեթև հղիություն, այնուամենայնիվ ամուսնուս աջակցությունը շատ է օգնել»,- նշեց դերասանուհին:

Մեզ հետ զրույցում Լիանան նշեց, որ ցանկանում է որդի ունենալ, որին կանվանեն Լեո, իսկ դերասանուհու ամուսինը նշեց, որ սպասում է աղջկա, որին կանվանեն Պենելոպե:

«Անկեղծ ասած ամենակարևորը, որ երեխան լինի առողջ, ունենա անհոգ մանկություն, իսկ սեռն էական չէ»,- եզրափակեց Լիանան:

Զույգի առաջնեկի սեռի պարզման արարողությունը բացօթյա էր. դրան ներկա էին դերասանուհու և նրա սիրելիի հարազատներն ու ընկերները: Արարողության արդյունքում պարզվել է, որ զույգը որդի կունենա:

Նյութի աղբյուրներ – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան