Հայտնի է, թե նախնական տվյալներով որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա Երեւանի ավագանիում. Կոալիցիայի կարիք է լինելու

Հայտնի է, թե նախնական տվյալներով որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա Երեւանի ավագանիում. Կոալիցիայի կարիք է լինելու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» եւ «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը:

Ըստ նախնական տվյալների Երեւանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝

  • ՔՊ  – 24 մանդատ
  • «Ազգային առաջընթաց» – 14 մանդատ
  • «Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ
  • «Հանրապետություն». – 8 մանդատ
  •  «Հանրային ձայն»  – 7 մանդատ

Այսպիսով քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել կոալիցիա ձեւավորելու: ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության մանդատները միասին կազմում են 32 մանդատ, իսկ կոալիցիա ձեւավորելու համար (50 տոկոսից ավելի) անհրաժեշտ է 33 մանդատ:

Մյուս երեք քաղաքական ուժերի մանդատները միասին կազմում են 33 մանդատ, սակայն թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ առաջացել է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն: Նախկինում թեեւ եղել են կոալիցիաներ խորհրդարանում, սակայն դա պայմանավորված չի եղել իշխող ուժի քվեների անբավարարությամբ, այսինքն դրա անհրաժեշտությունը օրենսդրորեն չի եղել:

Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

  1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)
  3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)
  4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)
  6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)
  7. «Աազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)
  9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)
  13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)
  14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Ընտրության մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436։

Նյութի աղբյուրներ – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան