«Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում»․ Էդգար Իգիթյանը՝ քթի պլաստիկ վիրահատության և առողջական լուրջ խնդիրների մասին

«Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում»․ Էդգար Իգիթյանը՝ քթի պլաստիկ վիրահատության և առողջական լուրջ խնդիրների մասին

Դերասան Էդգար Իգիթյանը վիրահատել է քիթը, ինչը քննարկումների առիթ դարձավ նրա և կնոջ նոր ֆոտոշարքից հետո։ Եղան մեկնաբանություններ, որ էսթետիկ միջամտություն անելը տղամարդավայել չէ։ Tert.am Life–ի հետ զրույցում Էդգարը խոսեց քթի վիրահատության անհրաժեշտության և էսթետիկ միջամտություն անելու որոշման մասին։

«Ես այս քայլն անձնական եմ համարում։ Քննադատողներին որևէ պատասխան տալ չեմ ուզում, բայց ինձ սիրող մարդկանց համար կասեմ, որ քթի վիրահատության անհրաժեշտություն շատ վաղուց ունեի․ ինձ մոտ առողջական լուրջ խնդիրներ կային։ Մոտ 12–13 տարի է՝ ունեմ խորացված հայմորիտ, որի դեմ պայքարել եմ տարբեր միջոցներով։ Որոշակիորեն հաղթահարեցի, բայց ունեի նաև այլ լուրջ խնդիրներ․ խեցիներս չէին գործում, ձախ կողմից դեպի կոկորդ ոսկոր էր աճել։

Շատ սուր գլխացավեր էի ունենում, նկարահանումների ժամանակ էլ կարող է ինքնազգացողությունս կտրուկ վատանար։ Ես սպորտով եմ զբաղվում, սակայն շնչառական խնդիր ունենալը սպորտում էլ է անթույլատրելի, երբ նորմալ չես շնչում, դա անդրադառնում է նաև սրտի վրա։ Իմ խնդիրը գնալով խորացել էր, սակայն նկարահանումների գրաֆիկի պատճառով չէի կարողանում դիմել վիրահատության։ Քանի որ «Ախթամար» հեռուստասերիալի ավարտից հետո նախատեսում էի դադար վերցնել, որոշեցի հենց այս ժամանակահատվածում նաև վիրահատություն անել»,– ասաց Էդգարը։

Դերասանը նշեց, որ վիրահատության գնացել է իր ընկերոջ մոտ, սկզբում որոշել է միայն միջնապատի վիրահատություն անել, սակայն բժիշկ–ընկերոջ խորհրդով հասկացել է, որ արժե նաև վիզուալ շտկել քիթը․ «Էսպես թե, էնպես, վիրահատություն լինելու էր առողջական նկատառումներով։ Իմ առաջին պայմանն այն էր, որ քթիս ձևը չփոխվի, բայց եթե ընթացքում զգա ինչ–որ շտկում կարելի է անել, անի։ Իմ քթի ձևը չի փոխվել, զուտ շտկումներ են արվել։

Իրականում իմ քիթը աջ ու ձախ պրոֆիլից շատ տարբեր էր, աջ պրոֆիլը նմանեցնել ենք ձախին։ Քանի որ ինձ հաճախ են նկարում մեքենայի մեջ, ինձ համար ոչ շահեկան պրոֆիլից հաճախ եմ հայտնվել էկրանին, սակայն երբեք չեմ կոմպլեքսավորվել դրանից ։ Շոու բիզնեսում շատ մարդ կա, որ ասում է՝ ինձ միայն այս պրոֆիլից նկարեք, ես երբեք այդ խնդիրը չեմ ունեցել, ինձ համար կարևորը խաղն է եղել։ Դրա համար միշտ երևացել է իմ «վատ» պրոֆիլը»։

Էդգարը նշեց, որ արդյունքից շատ գոհ է, վերջապես կարողանում է շնչել։ «1 ամսվա ընթացքում նույնիսկ 2-3 կգ քաշ եմ հավաքել, թեև հիմա չեմ պարապում,– ասաց նա, ինչ վերաբերում է արտաքին տեսքին, նկատեց,– Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում։

Ինձ ճանաչող մարդիկ ասում են՝ շատ բան չի փոխվել, ուղղակի ավելի կոկիկ է դարձել, սիրունացել ես։ Լսարանի համար արդյունքը կտրուկ եղավ, քանի որ վիրահատությունից կարճ ժամանակ անց, երբ քիթս դեռ ուռած էր, լուսանկար էի հրապարակել։ Ես դա արել եմ, որովհետև չեմ կոմպլեքսավորվել, բայց արդյունքում մարդկանց աչքին փոփոխությունը կտրուկ թվաց»։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան