«Ետ նայիր ու տես, որ մենք քեզ սիրում ենք». Հայկոյին նվիրված համերգն ու հուզիչ պահերը

«Ետ նայիր ու տես, որ մենք քեզ սիրում ենք». Հայկոյին նվիրված համերգն ու հուզիչ պահերը

Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի 49-ամյակի օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացել է սիրո երգչի՝ Հայկոյին նվիրված համերգը: Հայկոյի երգերը, Հայկոյի կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերն ու Հայկոյի անսահման աշխարհը՝ հնչեց հայտնի արտիստների մեկնաբանությամբ և մեծ նվագախմբի կատարմամբ։

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ: 

«Սիրո հավերժ քաղաք» երգի հնչյունների ներքո կատարվեց համերգի բացումը, իսկ բեմին էր Հայկոյի ստուդիայի մոտիվներով կառուցված ստուդիան, ընկերներն էլ բեմադրել էին ձայնագրման ընթացքը:

Համերգի բացման հաղորդավարները նրա ընկերներն էին՝ Նազենի Հովհաննիսյանը և Գարիկ Մարտիրոսյանը:

«Հայկոյի բոլոր համերգներին ես եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում, քանի որ նա ցանկանում էր, որ մենք նույնպես վայելենք նրա երգերը: Նա ցանկանում էր, որ մենք չաշխատենք և նրա բոլոր համերգներն անցել են առանց հաղորդավարների: Այսօր իմ ընկերոջ ծնունդն է, բայց մենք չենք սգալու, քանի որ նա չէր ցանկանա տեսնել մեզ այդ կարգավիճակում»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Ներսեր Ավետիսյանը կատարեց արդեն շատերի կողմից սիրված «Երջանկության մեխանիկան» ֆիլմի օրիգինալ սաունդթրեքը: 

Համերգին ժամանել էին Սոսո Պավլիաշվիլին և Ալեքսեյ Չումակովը:

Սոսոն ռուսալեզու տարբերակով կատարեց «Ամենա» երգը, իսկ ելույթի ավարտին ասաց.«Հայկո, սիրում եմ քեզ, ախպե՛րս»: 

Համերգի երկրորդ հատվածում իր և Հայկոյի ընկերության և աշխատանքի մասին խոսեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը:

«Հայկո, Հայկո, Հայկո… Նրա հետ աշխատելն ինձ համար եղել է մանկության երազանք: Նրա հետ աշխատելն ու խոսքեր գրելն անասելի աշխատանք էր»,- ասաց Ավետ Բարսեղյանը:

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Էմմին, ով վերջերս եկել էր Հայաստան՝ ելույթի ավարտին չկարողացավ զսպել արցունքներնն արտաբերելով. «Չգիտեմ, քեզ ոնց պատմեմ»:

Ելույթին նաև բեմել են Արա Մարտիրոսյանը, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ին, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Անդրեն, Ռոբերտո Կել Տորեսը, Խորեն Լևոնյանը:

Համերգի ամենահուզիչ հատվածը Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ նկարահանված Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունն էր։

«Ես կարոտում ու սիրում եմ քեզ, պապ»,- ասաց Արման Հակոբյանը: 

Հայկոյին նվիրված համերգի վերջում հայտնվել է նրա հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը, իսկ արտիստներն այդ շրջանում եղել են հանդիսատեսի կարգավիճակում: 

Բուռն և հոտնկայս ծափերի ներքո Հայկոն հրաժեշտ է տվել հանդիսատեսին, ընկերներին և հարազատներին: 

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան