Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու տարեդարձի խնջույքն ու երջանկությունը նվերը տեսնելիս

Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու տարեդարձի խնջույքն ու երջանկությունը նվերը տեսնելիս

Դերասան Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի միջնեկ որդին՝ Ֆելիքսը, դարձել է 7 տարեկան, ինչի առթիվ ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել Աշտարակի ժամանցի կենտրոններից մեկում։

Փոքրիկի տարեդարձի լուսանկարները զույգը տրամադրել է Tert.am Life–ին։ Tert.am Life–ի հետ զրույցում Հրուշը պատմեց, որ շատ մեծ խնջույք չեն արել, քանի որ առջևում որդիների մկրտությունն է։ Այն ժամանակ մեծ խնջույք կկազմակերպեն։

«Ամեն դեպքում Ֆելիքսի համար շատ ուրախ օր ապահովեցինք, հրավիրել էինք մուլտհերոսների, ներկա էին իր ընկերները։ Շատ լավ անցավ։ Քանի որ քաղաքից դուրս էինք, խաղերը շատ էն, իսկ դա այն է, ինչ պետք է երեխաներին, հատկապես, դպրոց գնալուն ընդառաջ»,– ասաց մայրիկը ու հավելեց, որ խնջույքի համար հատուկ թեմա չէին ընտրել։

Հրուշը նկատեց, որ ամուսինն իրեն օգնել է կազմակերպչական բոլոր հարցերում․ «Անկախ զբաղվածությունից՝ Գոռը միշտ ժամանակ ունի ընտանիքի համար և կազմակերպչական հարցերի մեծ մասն իր վրա է վերցնում»։

Տղայի նվերը ծնողներն ընտրել են հենց նրա պատվերով․ «Էլեկտրական ինքնագնաց էր ուզել, բայց չգիտեր՝ կգնե՞նք, թե՞ ոչ, ինքն էլ էր գիտակցում, որ բավականին մեծ նվեր է ուզել:) Որոշեցինք ընտանիքի և տատիկների կողմից անել այդ նվերը»։

Մայրիկը պատմեց, որ փոքրիկն իրենց անընդհատ հիշեցնում էր իր տարեդարձի մասին, որպեսզի հանկարծ չմոռանան։

«Մենք սովորություն ունենք կեսգիշերին շնորհավորել իրար։ Ֆելոն էլ սպասում էր, թե ինչպես ենք իրեն շնորհավորելու։ 23։55–ից հիշեցնում էր, որ շուտով իր ծնունդն է։ Լույսերը մարեց, նստեց հյուրասենյակում, որպեսզի բոլորով գնանք իրեն շնորհավորելու:) Կարելի է ասել ինքն էր պրոդյուսերը, ամեն ինչ կազմկակերպում էր, որպեսզի իր ծնունդը լավ անցնի։ Երբ կեսգիշերին շնորհավորեցինք ու տվեցինք նվերը, շատ էր ուրախացել։ Չէր սպասում, որ կգնենք այդ նվերը, քանի որ հիմնականում իրենցից ավելի մեծ երեխաներն են էլեկտրական ինքնագնաց ունենում։ Երջանիկ էր, երբ տեսավ նվերը»,– պատմեց Հրանուշը։





Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան