Քանաքեռում հնչած կրակոցներից սպանված Արտյուշ Սիմոնյանը երկու օր առաջ էր եկել Հոլանդիայից

Քանաքեռում հնչած կրակոցներից սպանված Արտյուշ Սիմոնյանը երկու օր առաջ էր եկել Հոլանդիայից

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Քանաքեռում հնչած կրակոցներից սպանված Արտյուշ Սիմոնյանը երկու օր առաջ էր եկել Հոլանդիայից Հայաստան: Նրա որդին, որը կրակոցների կիզակետում էր, սրտի շրջանում եւ որովայնի շրջանում ունի հրազենային վիրավորում ու այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

Ի դեպ, նրա մյուս որդու՝ Հովիկ Սիմոնյանի, հարսանիքը պետք է լիներ այս տարվա դեկտեբերի 18-ին:

Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան