Գիտնականները կանեփի մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոց

Գիտնականները կանեփի մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոց

Կանեփի մեջ հայտնաբերված միացությունները կարող են կանխել կորոնավիրուսային վարակը՝ արգելափակելով դրա մուտքը բջիջներ, ասվում է Օրեգոնի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ:

Նրանք պարզել են, որ կաննաբինոիդային երկու թթուներ՝ կանաբիգերոլիկ և կանաբիդիոլ, կարող են կապ ստեղծել SARS-CoV-2-ի՝ COVID-19 առաջացնող վիրուսի սպիտակուցի հետ և կանխել վիրուսի ներթափանցումը բջիջներ:

Նշվում է, որ ուսումնասիրված կանաբինոիդները «ընդհանուր և մատչելի են», ինչպես նաև անվտանգ են առողջության համար։ Բացի այդ, նրանք իբր արդյունավետ են վիրուսի նոր շտամների դեմ: Հետազոտողների կարծիքով՝ կանաբինոիդները կարող են վերածվել դեղամիջոցի՝ կորոնավիրուսը կանխելու կամ բուժելու համար։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան