«Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու հետ լուսանկար

«Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու հետ լուսանկար

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար՝ շնորհավորելով ամուսնուն՝ Արթուրին ով տոնում է իր ծննդյան օրը և կից գրել․ «Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ։ Ասում են` կյանքի ընկեր և երեխաների հայր ընտրելը կյանքում ամենակարևոր որոշումներից մեկն է։  Ես միշտ գիտեի, որ դու կլինես լավ ամուսին և լավ հայր, բայց քանի դեռ միասին չէինք ապրել, ես իսկապես չգիտեի, որ դու կլինես հերոս ինձ համար։
Ժայռ ես մեր ընտանիքի համար ամենադժվար պահին ու բարձրացնում ես մեզ վերև քեզ հետ միասին։ Դու ինձ արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով»։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան