Ակնկալում ենք, որ ՌԴ միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ակնկալում ենք, որ ՌԴ միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում խորը մտահոգությունն է հայտնում  սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։

Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9.00-ից կիրականացվի ամբողջությամբ։

Ինչպես նախկինում, մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ ՌԴ աջակցությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»,-ասված է հայտարարությունում:

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան